Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2002-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ

Հոդված 495. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2002-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 495. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Քրեական գործով վարույթ իրականացնելու մասին հանձնարարությունը պետք է բովանդակի`

1) հարցումը ներկայացնող հաստատության անվանումը.

2) այն արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկված է քրեական հետապնդում իրականացնելու մասին հանձնարարությունը.

3) արարքը կատարելու ժամանակի և տեղի մասին առավել ստույգ նշումներ.

4) հարցումը ներկայացնող հաստատության այն օրենքի բնագիր տեքստը, որը տվյալ արարքը դիտում է որպես հանցագործություն, ինչպես նաև այն օրենսդրական նորմերի բնագիր տեքստերը, որոնք էական նշանակություն ունեն գործով վարույթի համար.

5) կասկածվող անձի ազգանունն ու անունը, քաղաքացիությունը, ինչպես նաև նրա մասին այլ տվյալներ.

6) հանցագործությամբ պատճառված վնասի չափը:

2. Հանձնարարությանը կցվում են հարցումը ներկայացնող հաստատության մոտ առկա նյութերը, ինչպես նաև ապացույցները:

3. Հարցումը ներկայացնող հաստատության կողմից հարուցված քրեական գործն ուղարկելիս այդ գործով քննությունը շարունակում է հարցումն ստացած հաստատությունը` իր երկրի օրենսդրությանը համապատասխան: Գործում առկա յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է հաստատվի զինանշանի պատկերով կնիքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։