Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2002-01-01։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 7 · ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ

Հոդված 53. Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում

գործել է մինչև 2002-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 53. Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում

1. Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է`

1) հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, իր վարույթ ընդունել քննիչի և հետաքննության մարմնի հարուցած քրեական գործերը, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի կայացրած որոշումը` քրեական գործը կարճելու մասին, դատարանի միջնորդության հիման վրա հարուցել քրեական գործ, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ.

2) անձամբ քննել գործը լրիվ ծավալով` սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` նախաքննության ընթացքում ընդունելով անհրաժեշտ որոշումներ և իրականացնելով քննչական և այլ դատավարական գործողություններ.

3) հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար.

4) հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել կատարելու անհետաձգելի քննչական գործողություններ կամ դրանք կատարել անձամբ.

5) մասնակցել հետաքննության կատարմանը.

6) հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում:

2. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է`

1) ստուգել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարումը հետաքննության մարմնի կողմից.

2) ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում.

3) ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել քննիչին կամ ստորադաս դատախազին, քրեական գործը վերցնել քննիչից և հանձնել ստորադաս դատախազին կամ ընդհակառակը, քրեական գործը նախաքննության մի մարմնի քննիչից հանձնել մյուս մարմնի քննիչին, ինչպես նաև մի քննիչից կամ ստորադաս դատախազից մյուսին կամ գործն ընդունել իր վարույթ` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով.

4) քրեական գործի քննությունը հանձնարարել քննիչների խմբին, ձևավորել վերջինիս կազմը, նշանակել խմբի ղեկավար կամ անձամբ ղեկավարել այն.

5) լուծել հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին, ստորադաս դատախազին հայտնված բացարկի, ինչպես նաև վերջինիերիս ինքնաբացարկի հարցերը.

6) հետաքննության մարմնին, քննիչին, ստորադաս դատախազին գրավոր ցուցումներ տալ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ.

7) լուծել հետաքննության մարմնի կամ նրա աշխատակցի և քննիչի` սույն օրենսգրքով նախատեսված առարկությունները` դատավարական ղեկավարում իրականացնող ստորադաս դատախազի ցուցումների վերաբերյալ.

8) վերացնել հետաքննության մարմնի, նրա աշխատակցի, քննիչի, ստորադաս դատախազի անօրինական, չհիմնավորված որոշումները, ինչպես նաև ստորադաս դատախազի անօրինական, չհիմնավորված ցուցումները.

9) լուծել հետաքննության մարմնի, քննիչի, ստորադաս դատախազի որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները, բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին.

10) հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին և ստորադաս դատախազին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում.

11) դիմել համապատասխան մարմիններ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց կալանավորման հարցը լուծելու, քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով, եթե այդ անձինք քրեական գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ.

12) վերադարձնել քրեական գործերը քննիչին` լրացուցիչ քննություն կատարելու համար պարտադիր ցուցումներով.

13) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը քրեական գործով վարույթը կարճելու մասին, ինչպես նաև նրանց այլ որոշումներ` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում.

14) հաստատել մեղադրական եզրակացությունը, իսկ այն անձանց նկատմամբ քրեական գործերով, որոնք քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում կամ անմեղսունակ են դարձել քրեական օրենսգրքով արգելված արարքը կատարելուց հետո` եզրափակիչ որոշումը.

15) գործն ուղարկել դատարան` ըստ էության քննելու համար:

3. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նաև`

1) անձամբ ընդունել առանձին անհրաժեշտ որոշումներ և կատարել առանձին քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև գործի քննությունը ողջ ծավալով.

2) իր իրավասության շրջանակներում հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.

3) պահանջել փաստաթղթեր, նյութեր և գործեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքերի և դրանց առնչվող անձանց մասին.

4) հետաքննության մարմնին պարտադիր գրավոր ցուցումներ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին` կապված քրեական գործով վարույթի հետ.

5) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.

6) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը իրականացնելուց, կարճել քրեական գործով վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը.

7) հետաքննության մարմնին` հանձնարարել իրականացնել ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.

8) միջոցներ ձեռնարկել տուժողի, վկայի և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության համար.

9) դիմել դատարան` սույն օրենսգրքով նախատեսված միջնորդություններով.

10) ազատել առանց օրինական հիմքերի կամ առանց անհրաժեշտության ձերբակալված կամ կալանքի տակ պահվող անձանց.

11) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակումները:

4. Քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում դատախազն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։