Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-03-ից մինչև 2005-01-31։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 18 · ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 141. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2005-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 141. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կալանքի տակ պահելու վայրի վարչակազմը պարտավոր է`

1) ապահովել կալանքի տակ պահվող անձանց անվտանգությունը և նրանց ցույց տալ անհրաժեշտ պաշտպանություն և օգնություն.

2) կալանքի տակ պահվող անձանց հանձնել նրանց համար ստացվող դատավարական փաստաթղթերի պատճենները` դրանց ստացման օրը, իսկ եթե դրանք ստացվել են գիշերային ժամանակ` մինչև ժամը 12.00-ն.

3) իրականացնել կալանքի տակ պահվող անձանց բողոքների և այլ հայտարարությունների գրանցումը.

4) կալանքի տակ պահվող անձանց` դատարանին, դատախազին, քննիչին կամ հետաքննության մարմնին հասցեագրված բողոքները և այլ հայտարարություններն ստանալիս անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, դրանք ուղարկել ըստ պատկանելության` առանց դրանք ստուգելու կամ գրաքննության ենթարկելու.

5) պաշտպանին և օրինական ներկայացուցչին անարգել թույլատրել ներկայանալ կալանքի տակ պահվող անձին, ապահովել նրանց առանձին, կոնֆիդենցիալ տեսակցելու հնարավորությունը` առանց դրանց թվի և տևողության սահմանափակման.

6) ապահովել կալանքի տակ պահվող անձի` ժամանակին ներկայանալը քրեական վարույթն իրականացնող մարմնին.

7) քննիչի կամ դատախազի պահանջով կամ դատարանի հանձնարարությամբ ապահովել կալանքի տակ պահվող անձի մասնակցությամբ քննչական և այլ դատավարական գործողության կատարման հնարավորությունը` կալանքի տակ պահելու վայրում.

8) քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա կալանքի տակ պահվող անձին տեղափոխել մեկ այլ քննչական մեկուսարան, կատարել քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ ցուցումները, որոնք չեն հակասում կալանավորվածներին պահելու` օրենքով սահմանված կարգին.

9) անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 7 օր առաջ այդ մասին տեղյակ պահել համապատասխան քրեական հետապնդման մարմնին.

10) անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանքի տակ պահվող, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց.

11) ապահովել այն անձանց ծանոթացումը կալանավորման և գրավ նշանակելու մասին դատարանի որոշումներին, որոնք ցանկություն են հայտնել գրավ մուծելով մեղադրյալին ազատել կալանքից.

12) կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։