ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 16. Դատական քննության հրապարակայնությունը
Հոդված 16. Դատական քննության հրապարակայնությունը
1. Գործերի դատական քննությունը դռնբաց է:
2. Դռնփակ դատական քննություն անցկացվում է օրենքով նախատեսված դեպքերում` հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով: Դատարանների դատավճիռները և վերջնական որոշումները բոլոր դեպքերում հայտարարվում են հրապարակայնորեն: