Հոդված 499. ԱՌԱՐԿԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼԸ
Հոդված 499. ԱՌԱՐԿԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼԸ
1. Հարցումն ստացած հաստատությունը հարցումը ներկայացրած հաստատության խնդրանքով հանձնում է այն առարկաները, որոնք`
1) օգտագործվել են հանցանքը կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները, առարկաներ, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, կամ հանցագործը ստացել է որպես փոխհատուցում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն.
2) կարող են ունենալ ապացուցողական նշանակություն քրեական գործով: Այդ առարկաները հանձնվում են նաև այն դեպքում, երբ հանցագործին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով:
2. Եթե հարցումը ստացած հաստատությանը սույն հոդվածի առաջին մասում նշված առարկաները անհրաժեշտ են որպես քրեական գործով ապացույցներ, ապա դրանց հանձնումը կարող է հետաձգվել մինչև քրեական գործով վարույթի ավարտը:
3. Հանձնված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Քրեական գործով վարույթն ավարտվելուց հետո այդ առարկաները պետք է անհատույց վերադարձվեն դրանք հանձնած հաստատություն: