Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-31-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չհարուցել քրեական գործ և չիրականացնել քրեական հետապնդում

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չհարուցել քրեական գործ և չիրականացնել քրեական հետապնդում

1. Դատախազի որոշմամբ քրեական գործ կարող է չհարուցվել և քրեական հետապնդում կարող է չիրականացվել անձին քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատելու` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությամբ, կապված`

1) գործուն զղջալու հետ.

2) իրադրության փոփոխման հետ.

3) ոչ մեծ ծանրության հանցագործությունից տուժած անձի համաձայնության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ, եթե դատախազը գտնի, որ պատճառած վնասը հարթած կասկածյալը կամ մեղադրյալն ընդունակ է ուղղվելու` առանց նրա նկատմամբ պատիժ կիրառելու:

2. Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում կարող է չիրականացվել, եթե նա դրա իրականացումը գտնի ոչ նպատակահարմար, ի նկատի ունենալով`

1) անձի կատարած արարքի հետևանքով ոչ էական վնաս պատճառելը.

2) կատարվածի քավումը տուժանքի միջոցներով, իրավունքի սահմանափակումներով, այլ զրկանքներով, որն անձը կրել է իր կատարած արարքի կապակցությամբ.

3) որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անբուժելի, ծանր հիվանդությունը:

3. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, իրավասու է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։