Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-31-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 429. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 429. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Դատական որոշումն ի կատար ածելու փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը` կապված դատական որոշումներն ի կատար ածելու հանձնման և կատարման հետ:

2. Դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշում կայացրած դատարան` դատական որոշման կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հաշմանդամության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատիժը կրելուց ազատելու, պայմանական վաղակետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու, ուղղիչ հիմնարկում պահելու պայմանները փոխելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով:

3. Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները:

4. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ պաշտպանի օգնությամբ: Անչափահաս, ինչպես նաև ֆիզիկական կամ հոգեկան արատներով տառապող դատապարտյալի նկատմամբ դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։