ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 17 · ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ
Հոդված 128. ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 128. ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Ձերբակալումն անձին արգելանքի վերցնելն է, նրան հետաքննության մարմին կամ վարույթն իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելն է` օրենքով որոշված վայրերում և պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:
2. Ձերբակալել կարելի է միայն`
1) անձին, որը կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով.
2) կիրառված խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին:
3. Ձերբակալումը կատարվում է`
1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.
2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: