Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-10-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 410. ԴԱՏԱԽԱԶԻ և ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ) ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

գործել է մինչև 2005-10-01Բացել ARLIS-ում

Հոդված 410. ԴԱՏԱԽԱԶԻ և ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ) ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո, գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության ակտերն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը գործի նորոգման հիմքերը առկա համարելով` վճռաբեկ բողոք են ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:

3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանն իր պատճառաբանված որոշմամբ կարճում են վարույթը: Այդ որոշումը պետք է հաղորդվի շահագրգիռ անձանց, հաստատություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։