Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-10-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԳլուխ 6 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 47. Քրեական գործերի տարածքային ընդդատությունը

գործել է մինչև 2005-10-01Բացել ARLIS-ում

Հոդված 47. Քրեական գործերի տարածքային ընդդատությունը

1. Առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում:

2. Տևող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ այն ավարտվել է: Շարունակվող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ կատարվել է քրեական օրենսգրքով արգելված վերջին արարքը:

3. Այլ պետության տարածքում կատարված հանցանքի վերաբերյալ գործն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության վերջին վայրը, իսկ եթե չի հաջողվել պարզել այն, ապա այն դատարանին, որի դատական տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։