ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 29 · ԶՆՆՈՒՄ, ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒՄ
Հոդված 219. ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄԸ
Հոդված 219. ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄԸ
1. Դիակի արտաշիրմման անհրաժեշտության դեպքում քննիչն այդ մասին կայացնում է որոշում:
2. Արտաշիրմումը կատարվում է քննիչի և դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետի մասնակցությամբ: Ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:
3. Արտաշիրմումից հետո դիակը կարող է բերվել համապատասխան բժշկական հաստատություն` այլ հետազոտություններ կատարելու համար:
4. Քննիչը կազմում է արտաշիրմման արդյունքները ներկայացնող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրվում է այդ քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները: