Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2006-07-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 422. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 422. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`

1) գործի համարը և որոշման կայացման տարին, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, դատավճռի կամ որոշման կայացման տարին, ամսաթիվը, դատարանի կազմը.

4) դատավճռի կամ որոշման էության համառոտ շարադրանքը.

5) դատավարության մասնակիցների անունները, ազգանունները.

6) հիմքերը, որոնցով դրվել է դատավճռի կամ որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման հարցը.

7) օրենքները, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.

8) դատավճիռը կամ որոշումը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնվել դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի հետևություններին.

9) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ բացակայում են դատավճիռը կամ որոշումը բեկանելու հիմքեր, այդ մասին պետք է նշի կայացրած որոշման մեջ:

3. Որոշումն ստորագրում է դատարանի ամբողջ կազմը:

4. Դատարանի որոշումները բողոքի հետ կցվում են գործին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։