Հոդված 229. ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 229. ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Շինությունում խուզարկություն կատարելիս բավարար հիմքերի առկայության դեպքում քննիչը կարող է կատարել անձնական խուզարկություն և վերցնել այդտեղ գտնվող անձի հագուստի մեջ, իրերում կամ մարմնի վրա գտնվող առարկաները և փաստաթղթերը, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
2. Անձնական խուզարկությունը, առանց այդ մասին որոշում կայացնելու, կարող է կատարվել`
1) կասկածյալին ձերբակալելիս և ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմին բերելիս.
2) կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելիս.
3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն շինությունում գտնվող անձը, որտեղ խուզարկություն է կատարվում, իր մոտ կարող է թաքցնել փաստաթղթեր կամ այլ առարկաներ, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:
3. Անձնական խուզարկությունը կարող է կատարվել քննիչի կողմից` խուզարկվողի հետ նույն սեռի ընթերակաների և մասնագետի մասնակցությամբ: