Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-01-ից մինչև 2006-07-08։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

գործել է մինչև 2006-07-08Բացել ARLIS-ում

Հոդված 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների դեմ.

2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների դեմ` դատավարության մասնակիցների դիմումների հիման վրա, ընդ որում, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և նրանց ներկայացուցիչների դիմումի հիման վրա բերվող բողոքները կարող են վերաբերել միայն քաղաքացիական հայցին.

3) վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ` ամբաստանյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով:

(404-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 13.09.05 ՀՕ-178-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։