Հոդված 382. ՏՐՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ
Հոդված 382. ՏՐՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ
1. Ներկայացված բողոքի մասին դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանը ծանուցում է ամբաստանյալին կամ արդարացվածին, պաշտպանին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, եթե բողոքն առնչվում է նրանց շահերին: Բողոքի պատճենն ուղարկվում է նշված անձանց` պարզաբանելով դրա վերաբերյալ նրանց գրավոր առարկությունները ներկայացնելու հնարավորությունը և ներկայացնելու ժամկետը, որը չի կարող 15 օրից ավելի լինել:
2. Բողոքի նկատմամբ ստացված առարկությունները կցվում են գործին:
3. Կողմերն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի նկատմամբ տրված առարկությունների հիմքերը հաստատելու համար դատարան ներկայացնել նոր նյութեր կամ միջնորդել դատարան կանչելու իրենց նշած վկային կամ փորձագետին:
(382-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)