ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 396. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՎՃՌՈՒՄ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՇԱՐԱԴՐՎԱԾ` ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՆ
Հոդված 396. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՎՃՌՈՒՄ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՇԱՐԱԴՐՎԱԾ` ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻՆ
1. Պարզելով, որ գործի փաստական հանգամանքների մասին առաջին ատյանի դատարանի դատավճռում կամ որոշման մեջ շարադրված` դատարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին, վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մի մասով բեկանում է դատավճիռը և դատաքննության արդյունքներին համապատասխան կայացնում է նոր դատավճիռ:
2. Վերաքննիչ դատարանը, գնահատելով դատաքննության ընթացքում իր կողմից հետազոտված ապացույցները, իրավունք ունի ապացուցված ճանաչել այն փաստերը, որոնք չեն հաստատվել կամ հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատարանի դատավճռում: