Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2007-01-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 408. ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 408. ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով քրեական գործերը նորոգվում են, եթե`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաև իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված են դատավորների հանցավոր գործողությունները, որոնք նրանք թույլ են տվել տվյալ գործը քննելիս.

3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ որոշմամբ հաստատված են գործի քննությունը կատարող անձանց այնպիսի հանցավոր գործողություններ, որոնք հանգեցրել են դատարանի չհիմնավորված և անօրինական դատավճիռ կամ գործը կարճելու վերաբերյալ որոշում կայացնելուն.

4) ի հայտ են եկել դատավճիռ կամ որոշում կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

2. Եթե վաղեմության ժամկետները լրանալու, համաներման ակտ հրատարակվելու կամ առանձին անձանց ներում շնորհելու պատճառով, ինչպես նաև մեղադրյալի մահվան հետևանքով դատավճիռ կայացնելն անհնարին է, սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերում մատնանշված նոր ի հայտ եկած հանգամանքները պարզվում են սույն օրենսգրքի 409 և 410 հոդվածներով նախատեսված կարգով կատարվող քննությամբ:

3. Արդարացման դատավճռի և գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում:

4. Այն գործի նորոգումը, որով մեղադրական դատավճիռ է կայացված, այնպիսի հանգամանքներ ի հայտ գալու հետևանքով, որոնք ցույց են տալիս դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ժամկետներով սահմանափակված չէ:

5. Դատապարտյալի մահը արգելք չէ նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով գործի վարույթը նորոգելուն` դատապարտյալի կամ այլ անձանց իրավունքների վերականգնման նպատակով:

(408-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։