Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-21-ից մինչև 2007-05-11։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 46 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ

Հոդված 376. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

գործել է մինչև 2007-05-11Բացել ARLIS-ում

Հոդված 376. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը

1. Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը և իրավահաջորդը։ Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատավճիռն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով։ Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատավճիռը կամ որոշումն առնչվում է նրանց շահերին։

2. Մեղադրողը կամ վերադաս դատախազն իրավունք չունեն բողոքարկելու դատավճիռը քաղաքացիական հայցի մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական հայցը շոշափում է պետության գույքային շահերը։

3. Մեղադրողի` վերաքննիչ բողոք բերելու իրավունքից օգտվում է նաև վերադաս դատախազը:

(376-րդ հոդվածը լրաց., փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, փոփ. 13.09.05 ՀՕ-178-Ն, խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն, լրաց. 22.02.07 ՀՕ-129-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։