Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ
Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ
1. Վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, և այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.
4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.
5) պատճառաբանված մատնանշում այն մասին, թե որ նյութական կամ դատավարական իրավունքն է խախտվել, կամ մատնանշում, թե ինչ նոր երևան եկած հանգամանք է առկա.
6) բողոքի էությունը.
6.1) սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի որևէ կետի հիմնավորումները.
7) բողոքին կցվող նյութերի ցանկը.
8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-108-Ն)
2.1. Բողոքին կցվում են բողոքի պատճենը, գործը քննած դատարան և դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) ուղարկված լինելը հավաստող փաստաթղթերը:
3. Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:
4. Բողոքը թողնվում է առանց քննության նաև այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել:
(407-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 01.06.06 ՀՕ-108-Ն, լրաց., փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)