Հոդված 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 404. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների դեմ և հանձնման մասին դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումների դեմ.
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-108-Ն)
2.1) հանձնման ենթակա անձը, նրա օրինական ներկայացուցիչը՝ հանձնման մասին դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումների դեմ.
3) առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի դատավճիռների և որոշումների դեմ` արդարացվածը, դատապարտյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, տուժողը՝ հավատարմագրված փաստաբանի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, նրա օրինական ներկայացուցիչը, քաղաքացիական պատասխանողը՝ հավատարմագրված փաստաբանի միջոցով՝ քաղաքացիական հայցի մասով:
Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները կարող են բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մաuով, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:
(404-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-34-Ն, 13.09.05 ՀՕ-178-Ն, լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.06.06 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-93-Ն)