Հոդված 47. Քրեական գործերի տարածքային ընդդատությունը
Հոդված 47. Քրեական գործերի տարածքային ընդդատությունը
1. Ընդհանուր իրավասության և քրեական դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի դատական տարածքում:
2. Տևող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ այն ավարտվել է: Շարունակվող հանցագործությունը համարվում է կատարված այն տարածքում, որտեղ կատարվել է քրեական օրենսգրքով չթույլատրված վերջին արարքը:
3. Այլ պետության տարածքում կատարված հանցանքի վերաբերյալ գործն ընդդատյա է այն դատարանին, որի դատական տարածքում է գտնվում մեղադրյալի բնակության վերջին վայրը, իսկ եթե չի հաջողվել պարզել այն, ապա այն դատարանին, որի դատական տարածքում ավարտվել է քրեական գործով մինչդատական վարույթը:
(47-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)