ԴԱՏԱՐԱՆԳլուխ 6 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 48. Ընդդատության որոշումը քրեական գործերը միացնելիս
Հոդված 48. Ընդդատության որոշումը քրեական գործերը միացնելիս
1. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության և քրեական դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է քրեական դատարանը:
2. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության կամ քրեական տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը:
(48-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)