Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-03-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԳլուխ 6 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 49. Գործն իր վարույթն ընդունած դատարանի կողմից քրեական գործի հանձնումն ըստ ընդդատության

գործել է մինչև 2009-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 49. Գործն իր վարույթն ընդունած դատարանի կողմից քրեական գործի հանձնումն ըստ ընդդատության

1. Դատարանը, պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության:

2. Եթե սույն օրենսգրքի 44 կամ 47 հոդվածով նախատեսված առարկայական կամ տարածքային ընդդատության կարգի խախտումը հայտնաբերվում է դատական քննության ժամանակ, ապա կողմերի համաձայնությամբ դատարանն իրավասու է գործը թողնել իր վարույթում: Կողմերից մեկի առարկության դեպքում գործի կատարված դատական քննությունը չեղյալ է համարվում, և գործն ուղարկվում է ըստ ընդդատության:

3. Եթե ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ժամանակ հայտնաբերվում է, որ գործն ընդդատյա է քրեական դատարանին, ապա անկախ կողմերի համաձայնությունից՝ գործն ուղարկվում է ըստ ընդդատության։

(49-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։