Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-18-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄԳլուխ 21 · ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 166. ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՓՈՐՁԱԳԵՏԻ, հոգեբանի ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 166. ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՓՈՐՁԱԳԵՏԻ, հոգեբանի ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը լրաց. 03.06.20 ՀՕ-300-Ն)

1. Քրեական գործով վարույթում թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, հոգեբանը ստանում են`

1) աշխատանքի վայրից աշխատավարձ, եթե աշխատանքը կատարել են ծառայության առաջադրանքի կարգով.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ պայմանավորված չափով վարձատրություն` պետական բյուջեի հաշվին, եթե աշխատանքը կատարել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով.

3) համապատասխան կողմի հետ պայմանավորված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են տվյալ կողմի հետ ունեցած պայմանավորվածությամբ:

2. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վարձատրությունը տրվում է թարգմանչի, մասնագետի, փորձագետի, հոգեբանի կողմից հաշիվ ներկայացնելուց հետո` քրեական վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման հիման վրա:

(166-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։