Հոդված 361.1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը
Հոդված 361.1 . Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը
(վերնագիրը փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:
2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360-րդ և 361-րդ հոդվածներով նշված հաջորդականությամբ:
3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից:
4. Սույն օրենսգրքի 360-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:
5. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը ստորագրում են բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։
6. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:
7. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ։
(361.1 -րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)