Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-18-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 414.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 414.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-211-Ն)

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝

1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։

5.1. Համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշման իրավաչափության ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետի ընթացքում։

6. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի) այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:

(414.2 -րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., խմբ., փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն, 23.03.18 ՀՕ-211-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-200-Ն)

(հոդվածի 28.03.17 ՍԴՈ-1359 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 23.03.18 ՀՕ-211-Ն օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությամբ)

(05.05.21 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։