Հոդված 476. ՎԿԱՅԻՆ, ՏՈՒԺՈՂԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻՆ, ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԱՆՉԵԼԸ և ՀԱՐՑԱՔՆՆԵԼԸ
Հոդված 476. ՎԿԱՅԻՆ, ՏՈՒԺՈՂԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻՆ, ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ԿԱՆՉԵԼԸ և ՀԱՐՑԱՔՆՆԵԼԸ
1. Վկան, տուժողը, քաղաքացիական պատասխանողը, քաղաքացիական հայցվորը, նրանց ներկայացուցիչները, փորձագետը, եթե նրանք օտարերկրյա պետության քաղաքացի են, իրենց համաձայնությամբ, քննչական կամ դատական գործողությունների կատարման համար, քրեական գործով վարույթն իրականացնող համապատասխան մարմնի կողմից կարող են կանչվել Հայաստանի Հանրապետություն:
2. Կանչվող անձի ներկայանալու մասին խնդրանքն ուղարկվում է սույն օրենսգրքի 474 հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով:
3. Վկայի, տուժողի, սույն հոդվածի առաջին մասում նշված դատավարության այլ մասնակիցների մասնակցությամբ քննչական և դատական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով սահմանված կանոններով, հետևյալ վերապահումներով` չի թույլատրվում նշված անձանց բերման, դրամական տույժի, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ կամ եզրակացություն տալու համար: