ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 413. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 413. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
1. Օրինական ուժի մեջ չմտած դատավճռի բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:
2. Բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանը գործը` ստացված բողոքի հետ ուղարկում է վճռաբեկ դատարան, որի մասին հայտնվում է բողոք բերող անձին:
3. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել այն մինչև վճռաբեկ դատարանում դատական նիստի սկսվելը: