ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 419. ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 419. ԲՈՂՈՔԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Գործը վճռաբեկության կարգով քննելիս դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) դատավճիռը կամ որոշումը թողնել անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.
2) դատավճիռը կամ որոշումն ամբողջովին կամ մասամբ բեկանել և գործը նոր քննության ուղարկել` գործը քննած առաջին ատյանի դատարան կամ վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու համար, կամ գործն ուղարկել նոր նախաքննության.
3) դատավճիռը կամ որոշումը բեկանել, սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց դատաքննության, կարճել քրեական գործով վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքները վերաբերում են մեկ մեղադրյալի, քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ: