Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2002-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ

Հոդված 482. ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2002-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 482. ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Հանձնելու մասին պահանջը պետք է բովանդակի`

1) հարցման հասցեատիրոջ անվանումը.

2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը և հարցումը ներկայացնող պետության օրենքի բնագիր տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցագործություն.

3) այն անձի ազգանունը, անունը, որը ենթակա է հանձնման, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը և, հնարավորության դեպքում, նրա մասին այլ տվյալներ.

4) նշում հանցագործությամբ պատճառված վնասի չափի մասին:

2. Հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինի անձի կալանավորման մասին որոշման հաստատված պատճենը:

3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնելու մասին պահանջին պետք է կցված լինեն հաստատված պատճենը` այն օրինական ուժի մեջ մտնելու օրվա մասին նշումով և քրեական օրենքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է: Եթե դատապարտյալն արդեն իսկ կրել է պատժի մի մասը, հաղորդվում են նաև տվյալներ դրա մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։