ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 54 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՈՎ
Հոդված 494. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
Հոդված 494. ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
1. Նախաքննության մարմինը պարտավոր է հարցումը ներկայացրած հաստատության հանձնարարությամբ` օրենսդրությանը համապատասխան քրեական հետապնդում իրականացնել իր պետության քաղաքացիների նկատմամբ, որոնք կասկածվում են հարցում ներկայացրած պետության տարածքում հանցանք կատարելու մեջ:
2. Եթե հանցագործությունը, որով հարուցված է քրեական գործ, առաջ է բերում հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջներ, վնասը հատուցելու մասին նրանց միջնորդության առկայության դեպքում դրանք քննվում են տվյալ գործով վարույթում: