Հոդված 205. ՀաՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 205. ՀաՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Վկան, տուժողը, կասկածյալը, մեղադրյալը քննիչի մոտ են կանչվում ծանուցագրով, որն ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ նրանց բացակայության դեպքում` նրանց ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, բնակարանային շահագործման կազմակերպությանը կամ նրանց է փոխանցվում իրենց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով: Նրանք կարող են կանչվել նաև հեռագրով, հեռախոսագրով կամ ֆաքսով:
2. Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչ դատավարական վիճակով, ինչպես նաև ուր և երբ (ներկայանալու օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը: Ծանուցագրում նշվում է, որ չներկայանալու դեպքում կանչվողը սույն օրենսգրքի 153 հոդվածով նախատեսված կարգով կարող է բերման ենթարկվել:
3. Անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:
4. Կալանքի տակ գտնվող կասկածյալը և մեղադրյալը կանչվում են կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով: