Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-03-ից մինչև 2005-01-31։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 28 · ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ

Հոդված 211. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2005-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 211. ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Կասկածյալի հարցաքննությունը կատարվում է նրան ձերբակալելուց կամ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը նրան հայտարարելուց անմիջապես հետո:

2. Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ: Պաշտպանի մասնակցությունն անհապաղ ապահովելու անհնարինության դեպքում, քննիչը պարտավոր է նրա մասնակցությունն ապահովել կասկածյալին ձերբակալելուց կամ արգելանքի վերցնելուց 24 ժամվա ընթացքում:

3. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը կասկածյալին բացատրում է կասկածանքի էությունը, ինչպես նաև նրա իրավունքները ներառյալ ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը:

4. Հարցաքննությունն սկսվում է նրանով, որ առաջարկվում է կասկածյալին ցուցմունքներ տալ կասկածանքի և բոլոր այն հանգամանքների առիթով, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:

5. Կասկածյալին հարցաքննելիս մնացած հարցերը կարգավորվում են մեղադրյալի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։