ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 415. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հոդված 415. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Վճռաբեկ դատարանը վերանայում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների` օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում:
2. Եթե գործով դատապարտված են մի քանի անձ, իսկ բողոքը բերված է դատապարտյալներից միայն մեկի կամ մի քանիսի նկատմամբ, դատարանը վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում պարտավոր է գործն ստուգել միայն տվյալ դատապարտյալների վերաբերյալ: