ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 5. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Քրեական դատավարությունն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում են օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
2. Քրեական դատավարության առանձնահատկությունները դիվանագիտական կամ այլ առավելություններից և անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ որոշվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով: