Հոդված 52. Դատախազը
Հոդված 52. Դատախազը
1. Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:
2. Դատախազը պարտավոր է մեղադրյալի կամ վերջինիս գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի դեմ հայց հարուցել ի պաշտպանություն պետության գույքային շահերի:
3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Նա պարտավոր է կատարել վերադաս դատախազի օրինական ցուցումները: Ցուցումն անօրինական համարելու դեպքում ստորադաս դատախազը, առանց ցուցումը կատարելու, այն բողոքարկում է վերադաս դատախազին: