Հոդված 195. ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 195. ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Քննչական խմբի ղեկավարը քրեական գործն ընդունում է իր վարույթ, կազմակերպում է քննչական խմբի աշխատանքը, ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները:
2. Գործերը միացնելու կամ անջատելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործով վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաև նախաքննության ժամկետը երկարացնելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրանց ժամկետը երկարացնելու միջնորդություններ հարուցելու մասին որոշումներն ընդունում է միայն քննչական խմբի ղեկավարը:
3. Մեղադրական եզրակացությունը կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշումը կազմում է քննչական խմբի ղեկավարը:
4. Քննչական խմբի ղեկավարն իրավունք ունի մասնակցել այլ քննիչների կողմից կատարվող քննչական գործողություններին, գործով անձամբ կատարել քննչական գործողություններ և կայացնել որոշումներ: