ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 30 · ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 223. ԴԻԱԿԸ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Հոդված 223. ԴԻԱԿԸ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
1. Դիակի, դրա մասերի, ինչպես նաև այն առարկաների, որոնց նմանատիպ առարկաներ անհնար է կամ դժվար է ձեռք բերել, ճանաչումը կատարվում է ներկայացված մեկ օրինակով:
2. Եթե ճանաչվում է մարդու դիակ, որին ճանաչողը կենդանի է տեսել, թույլատրվում է հանգուցյալին գրիմ անել:
3. Դիակը ճանաչման ներկայացնելը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ: