Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-02-10-ից մինչև 2005-10-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 395. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 2005-10-01Բացել ARLIS-ում

Հոդված 395. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԲԵԿԱՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը բեկանվում կամ փոփոխվում է և կայացվում է նոր դատավճիռ կամ որոշում, եթե`

1) գործի փաստական հանգամանքների մասին դատավճռում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում վերաքննիչ դատարանում հետազոտված ապացույցներին.

2) ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը.

3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.

4) դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։