ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 19 · ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 153. ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ
Հոդված 153. ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ
1. Առանց հարգելի պատճառների կանչով չներկայանալու դեպքում, կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաև վկան և տուժողը հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող են բերման ենթարկվել: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
2. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարվում է հետաքննության մարմնի կողմից: