Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2006-07-01։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 28 · ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ

Հոդված 207. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 207. ԱՆՉԱՓԱՀԱՍ ՎԿԱՅԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Անչափահաս վկան, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:

2. Մինչև տասնչորս տարեկան, իսկ քննիչի հայեցողությամբ` նաև մինչև տասնվեց տարեկան վկայի հարցաքննությունը կատարվում է օրինական ներկայացուցչի ներկայությամբ:

3. Հարցաքննությունն սկսվելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում է հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու նրա իրավունքները, ինչպես նաև` պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունել տրված հարցերը, սակայն դրանք պետք է մտցվեն արձանագրության մեջ:

4. Տասնվեց տարին չլրացած վկային բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու և ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։