ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 388. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 388. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննությունը վերաքննիչ դատարանն սկսում է վերաքննիչ բողոքն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան 10 օր` դատավճռի բողոքարկման ժամկետն անցնելու օրվանից: Հարգելի պատճառների առկայության դեպքում գործը քննող դատարանի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 10 օրով: