Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2006-07-01։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 8 · ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԸ

Հոդված 69. Պաշտպանի պարտադիր մասնակցությունը

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 69. Պաշտպանի պարտադիր մասնակցությունը

1. Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ`

1) այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով.

3) կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է սրված հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում.

4) կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին.

5) հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է.

6) մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է.

7) կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի.

8) քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով արգելված արարքի կատարում անմեղսունակության վիճակում.

9) կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է:

2. Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է`

1) կասկածյալի կամ մեղադրյալի կողմից պաշտպան ունենալու ցանկություն հայտնելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում.

2) համապատասխանաբար` կասկածյալին ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելու կամ մեղադրանք առաջադրելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) հիվանդությունը հայտնաբերելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում.

4) մեղադրանք առաջադրելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) այդպիսի հանգամանքներ հայտնաբերելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում.

6) այդպիսի հանգամանքներ հայտնաբերելու պահից սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքում:

3. Պաշտպան ունենալու կասկածյալի կամ մեղադրյալի արտահայտած ցանկությունը քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունը կանխորոշող հանգամանք չէ, եթե նրանք ունեցել են նշանակված պաշտպան, սակայն հայտարարել են պաշտպանից հրաժարվելու մասին, որն ընդունել է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

4. Քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։