Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2007-01-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-01-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ

գործել է մինչև 2007-01-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 407. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ

1. Վճռաբեկ բողոքը պետք է բովանդակի`

1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

3) դատավճիռը կամ այլ որոշումը, որը բողոքարկվում է, և այդ որոշումը կայացրած դատարանի անվանումը.

4) նշում այն մասին, թե դատավճիռը կամ այլ որոշումը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.

5) պատճառաբանված մատնանշում այն մասին, թե որ նյութական կամ դատավարական իրավունքն է խախտվել, կամ մատնանշում, թե ինչ նոր երևան եկած հանգամանք է առկա.

6) բողոքի էությունը.

6.1) սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի որևէ կետի հիմնավորումները.

7) բողոքին կցվող նյութերի ցանկը.

8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-108-Ն)

3. Այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է, վճռաբեկ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

4. Բողոքը թողնվում է առանց քննության նաև այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել:

(407-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 01.06.06 ՀՕ-108-Ն, լրաց., փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։