Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2007-01-04։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 409. ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 409. ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՈՎ

1. Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և դատարանի վերջնական այլ որոշումների դեմ բողոք կարող են ներկայացնել`

1) դատախազը` ֆիզիկական անձանց հայտարարությունների, պաշտոնատար անձանց հաղորդումների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ.

2) դատապարտյալը, արդարացվածը, տուժողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` քաղաքացիական հայցվորը և քաղաքացիական պատասխանողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները` փաստաբանի միջոցով:

2. Սույն oրենuգրքի 408-րդ հոդվածի առաջին մաuով նախատեuված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մաuին հանձնարարություն է տալիu քննիչին:

3. Եթե հաղորդումն uտացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք դատախազի նման որոշումը կարող են բողոքարկել վերադաu դատախազին:

(409-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-108-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։