ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 406. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 406. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
1. Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա։
2. Վճռաբեկ դատարանը դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հարցի լուծման ընթացքում ղեկավարվում է սույն օրենսգրքի 397 և 398 հոդվածների կանոններով:
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-108-Ն)
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-270-Ն)
(406-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-108-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն)