ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 406. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 406. ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
1. Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են`
1) դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.
2) նոր երևան եկած հանգամանքները.
3) նոր հանգամանքները։
2. Վճռաբեկ դատարանը դատավարության մասնակիցների նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հարցի լուծման ընթացքում ղեկավարվում է սույն օրենսգրքի 397 և 398 հոդվածների կանոններով:
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-108-Ն)
4. Վճռաբեկ բողոքը կազմվում է վերաքննիչ բողոքի համար` սույն օրենսգրքի 381 հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:
(406-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-108-Ն)