Հոդված 2. Ճարպայուղային արտադրանքի սահմանումները
Հոդված 2. Ճարպայուղային արտադրանքի սահմանումները
1. Ճարպայուղային արտադրանք` բուսական յուղեր և արտադրանք, որոնք պատրաստվում են բուսական կամ բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի հիմքի վրա (ներառյալ ձկների և ծովային կաթնասունների ճարպերը)՝ ջրի, սննդային հավելումների և այլ բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման:
2. Սննդային ճարպայուղային արտադրանք՝ ճարպայուղային արտադրանք, որը նախատեսված է սննդի մեջ օգտագործվելու կամ սննդի արդյունաբերության տարբեր ճյուղերում օգտագործվելու համար:
3. Սննդային ճարպայուղային արտադրանքի սահմանումները՝
1) յուղ բուսական (տե՛ս 4-րդ հավելվածը)՝ ճարպաթթուների գլիցերիդների և դրանց հարակից նյութերի խառնուրդ, որն ստացվում է յուղատու հումքից և պարունակում է առնվազն 99 տոկոս ճարպ.
2) յուղատու հումք՝ յուղատու բույսերի սերմերը, պտուղները, մշակաբույսերի՝ յուղ պարունակող մասերը.
3) զտամաս՝ բուսական յուղի՝ բուսական յուղի չափազատման պրոցեսում բուսական յուղից կամ բուսական յուղի զտամասերից գոյացած ճարպաթթուների գլիցերիդների խառնուրդ, որն ունի սկզբնական բուսական յուղի կամ դրա զտամասերի հալման ջերմաստիճանից տարբեր հալման ջերմաստիճան.
4) յուղ՝ բուսական, չզտված՝ մանր և խոշոր կախույթահեղուկից մաքրված բուսական յուղ, որը մաքրման չի ենթարկվել զտման փուլերի ամբողջական կամ մասնակի ցիկլով.
5) յուղ՝ բուսական, սառեցված՝ կախույթահեղուկից մաքրված բուսական յուղ, որից, ցածր ջերմաստիճանի պայմաններում, հեռացվել են մոմանյութերը.
6) յուղ՝ բուսական, հիդրատացված՝ բուսական յուղ, որը մաքրված է ֆոսֆոր պարունակող նյութերից.
7) յուղ՝ բուսական, զտված՝ բուսական յուղ, որը մաքրման է ենթարկվել զտման փուլերի ամբողջական կամ մասնակի ցիկլով.
8) յուղ՝ բուսական, զտված, հոտազերծված՝ զտված բուսական յուղ, որը ենթարկվել է հոտազերծման.
9) բուսական յուղ-խառնուրդ՝ բուսական յուղերի խառնուրդ՝ տարբեր հարաբերակցություններով.
10) յուղ՝ բուսական, բուրավետացված՝ համաբուրավետիչ հավելումների ավելացմամբ բուսական յուղ.
11) յուղ՝ բուսական, բուսական հավելումներով՝ բնական բուսական լուծամզվածքների ավելացմամբ բուսական յուղ.
12) յուղ (ճարպ)՝ հիդրոգենացված, զտված, հոտազերծված՝ զտման, այդ թվում՝ հոտազերծման ենթարկված յուղ (ճարպ), որն ստացվում է բուսական յուղի հիդրոգենացման ընթացքում՝ կենդանական հալեցրած ճարպերի, ձկների և ծովային կաթնասունների ճարպերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
13) յուղ (ճարպ)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված՝ զտման, այդ թվում՝ հոտազերծման ենթարկված յուղ (ճարպ), որն ստացվում է բուսական յուղի վերաեթերացման ընթացքում՝ կենդանական հալեցրած ճարպերի, ձկների և ծովային կաթնասունների ճարպերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
14) մարգարին՝ ճարպի առնվազն 20 տոկոս զանգվածային մասով էմուլսիոն ճարպային մթերք, որը բաղկացած է չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ կենդանական հալեցրած ճարպերով(կամ առանց դրանց), ձկների և ծովային կաթնասունների ճարպերով (կամ առանց դրանց), ջրից՝ կաթի և (կամ) դրա վերամշակումից ստացվող մթերքների, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
15) պինդ մարգարին՝ մարգարին, որն ունի պլաստիկ և խիտ կազմություն ու պահպանում է իր ձևը Ցելսիուսի սանդղակի 20 +/- 2 աստիճան ջերմաստիճանի պայմաններում.
16) փափուկ մարգարին՝ մարգարին, որը Ցելսիուսի սանդղակի 10 +/- 2 աստիճան ջերմաստիճանի պայմաններում ունի պլաստիկ փափուկ կազմություն.
17) հեղուկ մարգարին՝ մարգարին, որն ունի հեղուկ կազմություն և պահպանում է միատարր էմուլսիայի հատկությունները կոնկրետ նշանակության հեղուկ մարգարինի համար նախատեսված ջերմաստիճանների պայմաններում.
18) սփրեդ՝ ճարպի առնվազն 39 տոկոս զանգվածային մասով էմուլսիոն ճարպային մթերք, որն ունի պլաստիկ կազմություն՝ Ցելսիուսի սանդղակի 36 աստիճանից ոչ բարձր ճարպային ֆազի հալման ջերմաստիճանով, պատրաստվում է կաթնային ճարպից և (կամ) սերուցքից և (կամ) սերուցքային կարագից և չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչից կամ միայն չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
36 աստիճանից ոչ բարձր ճարպային ֆազի հալման ջերմաստիճանով, որը պատրաստվում է կաթնային ճարպից և (կամ) սերուցքից և (կամ) սերուցքային կարագից և չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից կամ միայն չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
19) սփրեդ բուսասերուցքային՝ սփրեդ, որն ունի ճարպային ֆազի 15-ից 50 տոկոս կազմող կաթնային ճարպի զանգվածային մաս.
20) սփրեդ բուսաճարպային՝ սփրեդ, որի ճարպային ֆազը բաղկացած է չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ կաթնային ճարպի (15 տոկոսից պակաս) ավելացմամբ կամ առանց դրա ավելացման.
21) խառնուրդներ հալած՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք պատրաստվում են մինչև լրիվ հալման ջերմաստիճանը տաքացված կաթնային ճարպի, և (կամ) սերուցքների, և (կամ) սերուցքային կարագի և չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերի խառնման եղանակով, և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչից կամ միայն չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից, և (կամ) կաթնային ճարպի փոխարինիչից կամ տեխնոլոգիական այլ եղանակներ կիրառելով՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
22) խառնուրդներ՝ հալած, բուսասերուցքային՝ հալած խառնուրդներ՝ ճարպային ֆազի 15-ից 50 տոկոս կազմող կաթնային ճարպի զանգվածային մասով.
23) խառնուրդներ՝ հալած, բուսաճարպային՝ հալած խառնուրդներ, որոնց ճարպային ֆազը բաղկացած է չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ կաթնային ճարպի (15 տոկոսից պակաս) ավելացմամբ կամ առանց դրա ավելացման.
24) ճարպեր՝ հատուկ նշանակության, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման՝ ճարպի առնվազն 98 տոկոս զանգվածային մասով ճարպային մթերքներ, որոնք պատրաստվում են արդյունաբերության տարբեր ճյուղերի համար, չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ կենդանական հալեցրած ճարպերի և դրանց խառնուրդների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
25) կաթնային ճարպի փոխարինիչ` ճարպի առնվազն 99,0 տոկոս զանգվածային մասով մթերք, որը նախատեսված է սննդամթերքում կաթնային ճարպին փոխարինելու համար, արտադրված է չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ սննդային հավելումների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, որի հալման ջերմաստիճանը չի գերազանցում 36°C -ը, որը 36 °C-ի պայմաններում պարունակում է զանգվածային մասի 5 տոկոսից ոչ ավելի պինդ եռագլիցերիդներ, զանգվածային մասի 65 տոկոսից ոչ ավելի հագեցած թթուներ՝ ճարպաթթուների գումարից, այդ թվում՝ զանգվածային մասի 38 տոկոսից ոչ ավելի պալմիտինաթթուներ՝ ճարպաթթուների գումարից.
26) կակաոյի յուղի համարժեքներ՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք, ցանկացած հարաբերակցությամբ, օժտված են կակաոյի յուղի հետ համատեղելիությամբ, ենթակա են տեմպերացման. մթերքներ, որոնք ունեն կակաոյի յուղի ֆիզիկաքիմիական հատկությունների նման հատկություններ և ճարպաթթուների կազմ, որը պարունակում է զանգվածային մասի 1 տոկոսից ոչ ավելի լաուրինաթթու, զանգվածային մասի 50 տոկոսից ոչ պակաս 2-օլեոդիհագեցած եռագլիցերիդներ, պատրաստվում են չձևափոխված բուսական յուղերից (իլլիպե (բոռնեո, տենգկավանգ) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և դրանց զտամասերից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
27) կակաոյի յուղի բարելավիչներ՝ «SOS» տեսակի («SOS»-ը մատնանշում է մթերքում 2-օլեոդիստեարինի առկայությունը)՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք, ցանկացած հարաբերակցությամբ, օժտված են կակաոյի յուղի հետ բարձր համատեղելիությամբ, ենթակա են տեմպերացման. մթերքներ, որոնց հիմնական բաղադրիչը 2-օլեոդիստեարինն է (մինչև 70 տոկոս), որը պարունակում է զանգվածային մասի 1 տոկոսից ոչ ավելի լաուրինաթթու, պատրաստվում են չձևափոխվածբուսական յուղերից (իլլիպե (բոռնեո, տենգկավանգ) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և դրանց զտամասերից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
28) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ «POP» տեսակի («POP»-ը մատնանշում է մթերքում 2-օլեոդիպալմիտինի առկայությունը)՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք օժտված են կակաոյի յուղի հետ մասնակի համատեղելիությամբ (առնվազն 25 տոկոս), ենթակա են տեմպերացման. մթերքներ, որոնց հիմնական բաղադրիչը 2-օլեոդիպալմիտինն է (50 տոկոսից ավելի), որը պարունակում է զանգվածային մասի 1 տոկոսից ոչ ավելի լաուրինաթթու, պատրաստվում են չձևափոխված բուսական յուղերից և բուսական յուղերի զտամասերից և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
29) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, ոչ լաուրինային տեսակի՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք ենթակա չեն տեմպերացման, պատրաստվում են ձևափոխված բուսական յուղերի հիմքի վրա, պարունակում են զանգվածային մասի 1 տոկոսից ոչ ավելի լաուրինաթթու՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
30) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, լաուրինային տեսակի՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք ենթակա չեն տեմպերացման, պատրաստվում են ձևափոխված բուսական յուղերի հիմքի վրա, պարունակում են զանգվածային մասի 40 տոկոսից ոչ պակաս լաուրինաթթու՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
30.1) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, խառնուրդված տեսակի՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք ենթակա չեն տեմպերացման, պատրաստվում են ձևափոխված բուսական յուղերի խառնուրդների հիմքի վրա, պարունակում են զանգվածային մասի 1-ից մինչև 40 տոկոս լաուրինաթթու, Ցելսիուսի սանդղակի 20 աստիճան ջերմության պայմաններում զանգվածային մասի 70 տոկոսից ոչ պակաս պինդ տրիգլիցերիդներ՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման
31) սոուս՝ բուսական յուղերի հիմքի վրա՝ ճարպի առնվազն 5 տոկոս պարունակությամբ մթերք, որը պատրաստված է մեկ կամ մի քանի սննդային և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ ջրի ավելացմամբ կամ առանց դրա ավելացման, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի, այդ թվում՝ բնական համեմունքների և (կամ) համեմունքների և (կամ) խոտերի և (կամ) բանջարեղենի և (կամ) մրգերի և (կամ) սնկերի և (կամ) կտորների կամ փոշու տեսքով ընկույզների ավելացմամբ. մթերք, որը համին առանձնահատուկ ուղղվածություն է հաղորդում և օգտագործվում է որպես տարբեր ճաշատեսակների համեմանյութ.
32) մայոնեզ՝ ճարպի առնվազն 50 տոկոս պարունակությամբ նրբադիսպերս, միատարր, էմուլսիոն մթերք, որը պատրաստվում է զտված, հոտազերծված բուսական յուղերից, ջրից, ձվամթերքներից՝ ձվի դեղնուցի (չոր) վերահաշվարկով առնվազն 1 տոկոս քանակությամբ՝ կաթի վերամշակումից ստացվող մթերքների, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
33) սոուս մայոնեզային՝ ճարպի առնվազն 15 տոկոս պարունակությամբ նրբադիսպերս, էմուլսիոն մթերք, որը պատրաստվում է զտված, հոտազերծված բուսական յուղերից, ջրից՝ կաթի վերամշակումից ստացվող մթերքների, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
34) կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով՝ ճարպի առնվազն 10 տոկոս պարունակությամբ մթերք, որը պատրաստված է բուսական յուղերի և (կամ) ձևափոխված բուսական յուղերի հիմքի վրա՝ կաթնային և (կամ) բուսական սպիտակուցների, շաքարի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, ինչպես նաև բնական մրգերի, հյութերի, սննդային հավելումների և սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
35) գլիցերին թորած՝ եռատոմային սպիրտ, որն ստացվում է բուսական յուղերի և (կամ) կենդանական հալեցրած ճարպերի ջրատարրալուծման (հիդրոլիզի) կամ օճառացման ժամանակ և ենթարկվել է թորման:
4. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանք՝ ճարպայուղային արտադրանք, որը նախատեսված է տեխնիկական, կենցաղային նպատակների համար:
5. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի սահմանումները՝
1) գլիցերին՝ բնական, հում՝ եռատոմային սպիրտ, որն ստացվում է բուսական յուղերի և (կամ) կենդանական հալեցրած ճարպերի ջրատարրալուծման (հիդրոլիզի) կամ օճառացման ժամանակ՝ առանց սինթեզի եղանակների կիրառման.
2) օճառ տնտեսական՝ մթերք, որը բաղկացած է բնական ճարպաթթուների նատրիումական և կալիումական աղերից՝ սինթետիկ, խեժային, նավթենային ճարպաթթուների աղերով կամ առանց դրանց և այլ բաղադրիչներից, որոնք բարելավում են դրա սպառողական հատկությունները:
(2-րդ հոդվածը խմբ., փոփ. ԵՏՀԽ 12.12.23 թիվ 149)