Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրման պրոցեսին ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրման պրոցեսին ներկայացվող պահանջները

1. Սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրումը պետք է ապահովի դրա պահպանվածությունն ու անվտանգությունը պիտանիության ժամկետի ընթացքում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

2. Սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրումն իրականացվում է այդ նպատակի համար պիտանի տրանսպորտային միջոցներով։ Փոխադրման պայմանները սահմանում է բեռնառաքիչը։ Դրանք պետք է համապատասխանեն պատրաստողի կողմից սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրման համար սահմանված պայմաններին։

3. Չի թույլատրվում սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրումը փակ վագոններում, բեռնարկղերում և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում այլ արտադրանքի հետ, եթե դա կարող է հանգեցնել սննդային ճարպայուղային արտադրանքի աղտոտման։

Չի թույլատրվում՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի, սննդային ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումը տրանսպորտի բոլոր տեսակներով։

Չի թույլատրվում սննդային ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումը ջրային տրանսպորտով տրանսպորտային միջոցների ռեզերվուարներում, որոնցում սննդային ճարպայուղային արտադրանքից անմիջապես առաջ փոխադրվել են բեռներ՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի։

Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով սննդային ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումն իրականացվում է՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, սննդամթերքի կամ այլ ճարպայուղային արտադրանքի փոխադրման համար թույլատրված ավտոմոբիլային հատուկ ցիստեռններով, երկաթուղային վագոն-ցիստեռններով, բեռնարկղ-ցիստեռններով։

Սննդային ճարպայուղային արտադրանքի, բացի որպես պարենային (սննդային) հումք օգտագործման համար նախատեսված և սննդային ճարպայուղային արտադրանքի ձեռնարկություններում զտման կամ կրկնակի զտման (լրացուցիչ մաքրման) ենթակա չձևափոխված և ձևափոխված բուսական յուղերից կամ դրանց խառնուրդներից, փոխադրման համար թույլատրված տրանսպորտային միջոցների ռեզերվուարները պետք է պատրաստված լինեն չժանգոտող պողպատից կամ սննդամթերքի հետ շփման համար թույլատրված այլ նյութերից։

4. Տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների կառուցվածքը պետք է ապահովի սննդային ճարպայուղային արտադրանքի պաշտպանությունն աղտոտվածությունից։

5. Տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների ներքին մակերեսը պետք է լինի լվացվող և ոչ թունավոր նյութերից։ Տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների ներքին մակերեսների սանիտարական մշակման և ախտահանման պարբերականությունը սահմանվում է սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրման ոլորտում առևտրատնտեսական գործունեության մասնակցի կողմից։ Տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների լվացման համար օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին։

6. Փոխադրվող սննդային ճարպայուղային արտադրանքը պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթերով։

7. Ջրային տրանսպորտով սննդային ճարպայուղային արտադրանքի լցովի փոխադրումը թույլատրվում է՝

1) տանկերներում, որոնց ռեզերվուարները պատրաստված են չժանգոտող պողպատից կամ պատված են էպօքսիդային խեժով կամ դրա տեխնիկական համարժեքներով՝ այն պայմանով, որ նախորդող բեռը սննդամթերք կամ բեռ էր՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի.

2) տանկերներում, որոնց ռեզերվուարները պատրաստված են այլ նյութերից կամ սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ պատվածք ունեն՝ այն պայմանով, որ նախորդող երեք բեռները սննդամթերք կամ բեռներ էին՝ ըստ սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ հավելվածի համաձայն սահմանված ցանկի։

(15-րդ հոդվածը խմբ., լրաց. ԵՏՀԽ 12.12.23 թիվ 149)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։