Հոդված 3. Ճարպայուղային արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների սահմանումները
Հոդված 3. Ճարպայուղային արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների սահմանումները
1) Զտում՝ բուսական յուղերի` դրանց հարակից խառնուկներից մաքրման պրոցես՝ ամբողջական կամ մասնակի ցիկլով.
ա) զտման ամբողջական ցիկլ՝ ոչ ճարպային խառնուկներից և հարակից նյութերից, այդ թվում՝ ազատ ճարպաթթուներից, ֆոսֆոր պարունակող, մոմային, գունավորող նյութերից և համն ու հոտը պայմանավորող նյութերից յուղերի մաքրման պրոցես,
բ) մասնակի ցիկլով զտումն իր մեջ ներառում է ամբողջական ցիկլով զտման մի քանի փուլերի համախումբ,
գ) կրկնակի զտում (լրացուցիչ մաքրում)՝ չձևափոխված և ձևափոխված զտված բուսական յուղերի կամ դրանց խառնուրդների, չձևափոխված և ձևափոխված զտված և չզտված բուսական յուղերի խառնուրդների մասնակի ցիկլի լրացուցիչ մաքրման գործընթաց, որն անցկացվում է դրանց ոչ բնորոշ նյութերի, այդ թվում՝ կոնտամինանտների, և(կամ) սահմանված մակարդակները գերազանցող նյութերի պարունակությունը նվազեցնելու համար.
2) հոտազերծում՝ զտման փուլ, որը հոտավորող և այլ ցնդող նյութերի հեռացման բարձր ջերմային պրոցես է՝ գերտաքացված գոլորշիով վակուումային թորահանման եղանակով,
3) թորման չեզոքացում՝ զտման փուլ, որը ազատ ճարպաթթուների, հոտավորող և այլ ցնդող նյութերի հեռացման բարձր ջերմային պրոցես է՝ գերտաքացված գոլորշիով վակուումային թորահանման եղանակով,
4) թորում՝ զտման փուլ, որը գոյացած գոլորշիների գոլորշիացման և հեղուկացման եղանակով մաքրման պրոցես է
5) բուսական յուղերի և (կամ) ճարպերի ձևափոխում (բացառությամբ գենային ինժեներիայի եղանակով ձևափոխումները)՝ բուսական յուղերի և (կամ) ճարպերի քիմիական կամ կենսաքիմիական կամ ֆիզիկական փոխակերպում՝ հիդրոգենացման, վերաեթերացման, չափազատման կամ դրանց համակցման եղանակով,
6) հիդրոգենացում՝ բուսական յուղերի և (կամ) ճարպերի կազմի մեջ մտնող չհագեցած ճարպաթթուների գլիցերիդների ոչ սահմանային կապերի՝ ջրածնով մասնակի կամ ամբողջական հագեցման պրոցես,
7) վերաեթերացում՝ ճարպի գլիցերիդներում ացիլային խմբերի վերաբաշխման պրոցես՝ առանց փոխելու եռացիլգլիցերիդների ճարպաթթվային կազմը,
8) չափազատում՝ ջերմամեխանիկական եղանակով բուսական յուղերի տրոհում զտամասերի:
(3-րդ հոդվածը լրաց., խմբ. ԵՏՀԽ 12.12.23 թիվ 149)